Մատչելիության հղումներ

Հայտնի կդառնա Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը


Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում գրավում է Խորվաթիայի թիմի դարպասը, Լանս, 25-ը հունիսի, 2016թ․

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում գրավում է Խորվաթիայի թիմի դարպասը, Լանս, 25-ը հունիսի, 2016թ․

Այսօր երեկոյան Լեհաստան-Պորտուգալիա հանդիպման արդյունքում հայտնի կդառնա Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: Խաղը տեղի կունենա Մարսելում:

Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան առաջիկա երեք օրերին՝ վաղը Լիլում կհանդիպեն Ուելսի և Բելգիայի, շաբաթ օրը Բորդոյում՝ Գերմանիայի և Իտալիայի, կիրակի օրը Սեն Դենիում՝ Ֆրանսիայի և Իսլանդիայի հավաքականները:

Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ երկու խաղերը տեղի կունենան հուլիսի 6-ին և 7-ին՝ համապատասխանաբար Լիոնում և Մարսելում, եզրափակիչը՝ հուլիսի 10-ին Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG