Մատչելիության հղումներ

Պոմպակայանի ավազանում զինվոր է խեղդվել


Ջրամբար, արխիվ
Ջրամբար, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ «Սևան-Հրազդան» ջրառ պոմպակայանի ավազանում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական ծառայությունը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել 1996 թվականին ծնված Է. Չ.-ի դին», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ջրահեղձվածը զինվոր էր և ծառայում էր Երևանի զորամասերից մեկում։

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG