Մատչելիության հղումներ

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի գրողների միությունից:

Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: Ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում («Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան»)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։

Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։

XS
SM
MD
LG