Մատչելիության հղումներ

Շտայնմայեր․ ԼՂ հակամարտությունը ահագնացման վտանգ է պարունակում


ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցանկացած պահի վերստին ահագնանալու վտանգ է պարունակում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր Հարավային Կովկասի երկրներ այցի մեկնելուց առաջ:

«Որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ՝ մենք պատասխանատվություն ենք կրում այդ սպառնալիքը հնարավորինս սահմանափակելու համար», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը՝ որպես տվյալ նպատակով ձեռնարկվելիք միջոցներ նշելով հրադադարի ամրապնդումը, վստահության հաստատման միջոցառումները և բանակցությունները, «որոնք շուտ պետք է վերսկսվեն»:

Շտայնմայերը այսօր կժամանի Հայաստան, եռօրյա ուղևորության շրջանակում նա լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում:

XS
SM
MD
LG