Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Վերին Լարսի անցակետից նախատեսվում է Հայաստան տեղափոխել 156 քաղաքացու


Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը (ՃԿԿ), տեղեկացնում է, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է երկու վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար:

«Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի սահմանային անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Վլադիկավկազի օդանավակայանից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով նախատեսվում է Հայաստան տեղափոխել Հայաստանի 156 քաղաքացու: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում», - ասված է հաղորդագրությունում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG