Մատչելիության հղումներ

Հայաստանում է Միացյալ Թագավորության ԶՈւ պատվիրակությունը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

«160-րդ Ուելսյան բրիգադը Հայաստանի պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում», - ասված է նախարարության այսօրվա հաղորդագրությունում։

Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Քանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և Հայաստանի զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG