Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլի օդանավակայանի պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի


Թուրքիա - Դատաբժշկական փորձագետները Աթաթուրքի անվան օդանավակայանում, Ստամբուլ, 28-ը հունիսի, 2016թ.

Թուրքիա - Դատաբժշկական փորձագետները Աթաթուրքի անվան օդանավակայանում, Ստամբուլ, 28-ը հունիսի, 2016թ.

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Վերջին տվյալներով՝ 36 մարդ է զոհվել, ավելի քան 147-ը` վիրավորվել երեկ ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։

Վարչապետը հայտարարել է, որ օդանավակայանի միջազգային թռիչքների իրականացման հատվածում երեք պայթյուն է տեղի ունեցել։ Քաղաքային տաքսիով օդանավակայան եկած ահաբեկիչներից մեկը նախ կրակ է բացել ինքնաձիգից, ապա ինքն իրեն պայթեցրել օդանավակայանի ներսում՝ անվտանգության անցակետի մոտ։ Մյուս երկու պայթյունները, ըստ Յըլդըրըմի, տեղի են ունեցել օդանավակայանի ելքի մոտ և ավտոկայանատեղիում։

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել ավելի քան 100 շտապօգնության, հրշեջ մեքենաներ, ոստիկանական հատուկ ջոկատներ։ Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Արյունալի ահաբեկչությունը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ այս հարձակումը կարող էր պատահել աշխարհի որևէ քաղաքում, և մարդկությունը պետք է միասնաբար պայքարի ահաբեկչության դեմ։

Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների արտգործնախարարությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդի ղեկավարությունն իրենց ցավակցությունն ու աջակցությունն են հայտնել Թուրքիային։

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Վարչապետը հայտարարել է, որ անվտանգության ուժերի նախնական ուսումնասիրությունը մատնանշում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

XS
SM
MD
LG