Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀ ՊՆ


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործառույթներին, կարողություններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով երեկ գերատեսչություն է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցելության շրջանակում հյուրերը հանդիպել են նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների և մեխանիզմների զարգացման, պաշտպանական քաղաքականության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության հայեցակարգերի ինտեգրման, հակակոռուպցիոն ծրագրերի մշակման հետ կապված հարցեր, ինչպես նաև դիտարկվել են համագործակցության նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները:

Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին:

Դեսպան Միլսը նշել է. - «Աշխարհով մեկ ԱՄՆ կառավարության հիմնական գերակայություններից մեկը մարդու իրավունքների ամրապնդումն է և աշխատանքը մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների իրացումն ու պաշտպանվածությունը բոլորի համար երաշխավորելու նպատակով: Գոհացուցիչ է տեսնել այս կարևոր հարցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են կրթական փորձագետները, քաղաքացիական հասարակությունը: Զինված ուժերը, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ պայքարում են կոռուպցիայի ու չարաշահումների դեմ, ամուր է ու հզոր, և ժողովուրդը կարող է հպարտանալ իր զինված ուժերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG