Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Ստամբուլի օդանավակայանում տուժածների շրջանում հայեր չկան


Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը «Թվիթեր»-ի էջում։

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում այսօր ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ առնվազն տասը մարդ է զոհվել, ևս քսանն էլ վիրավոր են։

XS
SM
MD
LG