Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։

XS
SM
MD
LG