Մատչելիության հղումներ

Ղարաբաղի թեման, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, «լռության կարիք ունի»


ՌԴ ԱԳն խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

ՌԴ ԱԳն խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության թեման «լռության կարիք ունի», այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով. - «Այժմ դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»:

Անդրադառնալով ռուսական կողմի նախաձեռնությամբ անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին-Ալիև-Սարգսյան հանդիպմանը՝ Զախարովան ասել է. - «Կարևոր է ձեռք բերված դրական արդյունքները չկորցնել հանրային հռետորաբանության մեջ, այլ պահպանել՝ կոնկրետ քայլեր իրականացնելու համար»: «Կան թեմաներ, որոնք լռության կարիք ունեն», - ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը:

«Կարևոր է այնպես անել, որ խնդրի կարգավորումը տեղափոխվի հստակ, իրական հարթություն», - արտգործնախարարության ճեպազրույցի ժամանակ ասել է Մարիա Զախարովան:

XS
SM
MD
LG