Մատչելիության հղումներ

Յունկերը Քեմերոնին խնդրել է արագ պարզաբանել ՄԹ դիրքորոշումը Brexit-ից հետո


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի (ձախից) և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումը Բրյուսելում, 28-ը հունիսի, 2016թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի (ձախից) և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումը Բրյուսելում, 28-ը հունիսի, 2016թ․

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ընդգծել է, որ չեն լինի որևէ բանակցություններ, քանի դեռ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին պաշտոնական հայտ չի ներկայացրել:

Յունկերը խնդրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին առաջիկա երկու օրերին պարզաբանել Լոնդոնի դիրքորոշումը: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտահերթ նիստին:

«Ոչ մի գաղտնի բանակցություն չի լինելու փակ դռների ետևում: Չկա հայտ՝ չեն լինի բանակցություններ»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ժողովրդի որոշումը չի նշանակում Եվրամիության ավարտ: «Բրիտանական քվեարկությունը կտրել է մեր թևերից մեկը, սակայն մենք դեռ կարող ենք թռչել: Եվրոպական երազանքը շարունակվում է: Մենք աշխատելու ենք նոր էներգիայով»,- հայտարարել է Յունկերը:

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ շատ տխրել է տեղի ունեցածի պատճառով: «Այո, ես տխուր եմ հանրաքվեի արդյունքների պատճառով: Ես դրանից գաղտնիք չեմ սարքի: Ես ռոբոտ չեմ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

XS
SM
MD
LG