Մատչելիության հղումներ

Էներգիայի միջազգային գործակալությունը զգուշացնում է, որ վաղաժամ մահվան հիմնական պատճառներից է օդի աղտոտվածությունը:

Նոր զեկույցում գործակալությունը նշում է, որ տարեկան մոտ 6․5 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության հետևանքով: Սա մահվան չորրորդ ամենատարածված պատճառն է՝ արյան բարձր ճնշումից, սննդային վտանգներից և ծխախոտից հետո, ինչը մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի պատճառ է դառնում:

Օդի աղտոտվածությունը, ըստ մասնագետների, հիմնականում էներգիայի անկանոն և անարդյունավետ արտադրման և օգտագործման հետևանք է:

XS
SM
MD
LG