Մատչելիության հղումներ

9 տարվա ազատազրկում՝ Մոլդովայի նախկին վարչապետին


Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը` ոստիկանների հսկողության տակ, հունիս, 2016թ․

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը` ոստիկանների հսկողության տակ, հունիս, 2016թ․

Մոլդովայի նախկին վարչապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Վլադ Ֆիլատը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի համար:

Դատախազը, ով 19 տարվա ազատազրկում էր պահանջել, դատարանի վճիռը համարել է «չափից դուրս մեղմ»՝ հավելելով, որ բողոքարկելու է այն:

Վլադ Ֆիլատը Մոլդովայի վարչապետն է եղել 2009-2013 թվականներին: Նա իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ քաղաքական հետապնդումների զոհ է:

XS
SM
MD
LG