Մատչելիության հղումներ

Քերրին Բրյուսելում հանդիպել է Ստոլտենբերգի հետ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել 27-ը հունիսի, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել 27-ը հունիսի, 2016թ․

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո շատ ավելի կարևոր է ունենալ է՛լ ավելի ուժեղ Հյուսիսատլանտյան դաշինք: Այդ մասին խոսել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ այս պարագայում ավելի է կարևորվում եվրոպական դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համակարգման հարցը:

Քերրիի և Ստոլտենբերգի հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ հուլիսին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ:

Բրյուսելում ավելի ուշ Քերրին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Լոնդոն՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG