Մատչելիության հղումներ

Իսպանիայի հավաքականը հրաժեշտ է տալիս Եվրո-2016-ին


Իտալացի Ջորջո Կելինին գրավում է Իսպանիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 27-ը հունիսի, 2016թ.
Իտալացի Ջորջո Կելինին գրավում է Իսպանիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 27-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը հրաժեշտ է տալիս Իսպանիայի հավաքականը։

Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում կայացած 1/8 եզրափակիչի խաղում երկուշաբթի երեկոյան Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Ջորջո Կելինին՝ հանդիպման 83-րդ, և Գրացիանո Պելեն՝ 90+1-րդ րոպեին։

Հիշեցնենք՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Իտալիայի թիմին։

Ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչում Իտալիան կհանդիպի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG