Մատչելիության հղումներ

Գյուղնախ. 55 բեռնատարներով լաստանավը Փոթիից ուղևորվել է Նովոռոսիյսկ


Վրաստան - Փոթի նավահանգիստը, արխիվ
Վրաստան - Փոթի նավահանգիստը, արխիվ

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը Փոթի նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ, տեղեկացնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:

Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ գյուղնախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կիլոմետրով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

Լաստանավով Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 դոլարին համարժեք դրամ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG