Մատչելիության հղումներ

Միջադեպից հետո ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն։

Կրքերի բորբոքման պատճառը Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) ստեղծման պատմությունն էր․ նախկին վարչապետը պնդում էր, որ համակարգն ինքն է ստեղծել, ինչին քաղաքացին կտրականապես համաձայն չէր, նաև պնդում էր, որ նախկին պաշտոնյաները պետք է հեռանան քաղաքականությունից:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով Քննչական կոմիտեն է զբաղվում, որն այս պահին դեռ որևէ մանրամասն չի ներկայացրել։

Մի խումբ ցուցարարներ խորհրդարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստան - Ռուսաստան համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի դեմ, որն ընդգրկված է այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում, կոչ անելով պատգամավորներին դեմ քվեարկել դրան։ ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ սկսված ցույցը տեղափոխվեց Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից պատգամավորները ելումուտ են անում։

Այստեղ Հրանտ Բագրատյանը ասաց, որ ինքը «ոչ» է ասելու համաձայնագրին․ - «Ես վստահ չեմ, որ դա ճիշտ ա, որովհետև, այնուամենայնիվ, անհասկանալի են այդ կետերը․ կա կետ, որ ինքնուրույնությունը պահպանվում ա, բայց կա նաև, որ կառավարումը իրականացվելու ա միասնական կենտրոնից, Մոսկվայից»:

Մեկ այլ նախկին վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) ցուցարարներին ասաց, որ ինքը կողմ է միասնական հակաօդային պաշտպանությանը, քանի որ այդպես Հայաստանը ավելի պաշտպանված կլինի։

«Այդ նույն հայ-ռուսական ռազմակավարական գործընկերության արդյունքում մենք այսօր ունենք այն պոտենցիալը, ռազմական կարողությունները, ինչ ունենք: Եվ ունակ ենք դիմագրավելու հակառակորդին: Խնդրում եմ, մի ընկեք ծայրահեղությունների մեջ: Սա իրողություն է, որի հետ դուք չեք կարող հաշվի չնստել», - փաստարկեց Հարությունյանը՝ անտեսելով ցուցարարների դժգոհ գոչյուններն ու սուլոցները:

Ցուցարարներից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ասաց, թե իրենց մտահոգությունն այն է, որ եթե համաձայնագիրը հաստատվի, ապա ռուսաստանյան կողմը կարգելի Հայաստանին ապահովել Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունը․ - «Հայաստանի ՀՕՊ ուժերը, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կարող է իրականացնել, ըստ այս համաձայնագրի, որոշում և պաշտպանություն, եթե Ռուսաստանի հրամանատարը, տարածաշրջանային հրամանատարը որոշում կայացնի»:

Համաձայնագիրը հավանաբար քվեարկության կդրվի վաղը: Ցուցարարները հայտարարեցին, որ վաղ առավոտից խորհրդարանի դիմաց կրկին բողոքի ցույց կանցկացնեն։

XS
SM
MD
LG