Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանյան գնացքների տոմսերը՝ այժմ նաև Երևանում


Գնացք Ռուսաստանի կայարաններից մեկում, արխիվ

Գնացք Ռուսաստանի կայարաններից մեկում, արխիվ

Ռուսաստանյան գնացքների տոմսերն այժմ հնարավոր է գնել նաև Երևանի երկաթուղային կայարանում:

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այս ծառայությունը մատուցվում է ՀԿԵ-ի և Դաշնային ուղևորային ընկերության (ԴՈւԸ) միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Այժմ բոլոր ցանկացողները Հայաստանում կարող են գնել ԴՈւԸ-ի ցանկացած ներքին գնացքի տոմս՝ դիմելով «Երևան» երկաթուղային կայարանի տոմսարկղ՝ ներկայացնելով անձնագիր:

Հիշեցնենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG