Մատչելիության հղումներ

logo-print

Եվրո-2016. 1/4-ում են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան


Դրվագ Գերմանիա - Սլովակիա խաղից, Լիլ, 26-ը հունիսի, 2016թ.

Դրվագ Գերմանիա - Սլովակիա խաղից, Լիլ, 26-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8 եզրափակիչը կիրակի օրը հաղթահարեցին ևս երեք թիմեր՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի հավաքականները։

Տանտերերը 2:1 հաշվով հաղթեցին Իռլանդիայի հավաքականին, Գերմանիան և Բելգիան առավելության հասան, համապատասխանաբար, Սլովակիայի և Հունգարիայի նկատմամբ՝ 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով։

Հիշեցնենք, նախօրեին քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք էին նվաճել Լեհաստանի, Ուելսի և Պորտուգալիայի հավաքականները։ Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի չորս զույգերից երկուսը՝ Լեհաստան - Պորտուգալիա և Ուելս - Բելգիա։

Մյուս երկու զույգերը հայտնի կդառնան երկուշաբթի օրը 1/8 եզրափակիչի վերջին երկու՝ Իտալիա - Իսպանիա և Անգլիա - Իսլանդիա հանդիպումների արդյունքներով. առաջինի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Գերմանիայի, երկրորդինը՝ Ֆրանսիայի հետ։

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան հունիսի 30-ից հուլիսի 3-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG