Մատչելիության հղումներ

Սիրիական բանակի և ռուսական օդուժի հարվածներից զոհվել են մեծ թվով մարդիկ


Հալեպը ռմբակոծությունից հետո, 20-ը հունիսի, 2016թ․

Հալեպը ռմբակոծությունից հետո, 20-ը հունիսի, 2016թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ենթարկվող կառավարական բանակի և Սիրիայում տեղակայված Ռուսաստանի Դաշնության օդուժի երեկվա հարվածների հետևանքով Սիրիայի արևելյան հատվածի Ալ-Քուրյա շրջանում սպանվել է առնվազն 82 մարդ, այդ թվում՝ 58 խաղաղ բնակիչ:

Ալ-Քուրյա շրջանը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ:

Ռուսական օդանավերը Սիրիայում գործողություններ են իրականացնում անցյալ տարվա սեպտեմբերից՝ նախագահ Ասադի խնդրանքով:

2011 թվականից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 280 հազար մարդ:

XS
SM
MD
LG