Մատչելիության հղումներ

ՀԽ անդամները Պապի ելույթի ժամանակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով պաստառ են պարզել


«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցները քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի ժամանակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով պաստառ պարզեցին:

Կարճ ժամանակ անց ոստիկանները առգրավեցին պաստառը:

Քիչ առաջ էլ գրասենյակի մոտից բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի վեց աջակիցներ:

Այսօր ավելի վաղ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին Գյումրիից բռնի ուժով նստեցրել են մեքենան և բերել Երևան: ​Շահեն Հարությունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ երեկ էր ժամանել Գյումրի՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառը Հռոմի Պապին փոխանցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG