Մատչելիության հղումներ

ԵՄ նախարարները Լոնդոնին կոչ են անում արագ լքել միությունը


Եվրամիության հիմնադիր 6 երկրների արտաքին գործերի նախարարները Մեծ Բրիտանիային կոչ են արել՝ արագ սկսել միությունից դուրս գալու գործընթացը:

Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա փոխանցմամբ, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք է իրագործվի հնարավորինս արագ՝ ներկայիս անորոշությանը վերջ տալու համար: Շտայնմայերն այդ մասին խոսել է այսօր Բեռլինում իր իտալացի, ֆրանսիացի, բելգիացի, հոլանդացի և լյուքսեմբուրգցի պաշտոնակիցների հետ քննարկումներ անցկացնելուց հետո:

Գործընթացը սկսելու համար Մեծ Բրիտանիան պետք է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն պաշտոնապես հայտնի միությունը լքելու մտադրության մասին: Մինչդեռ, աշնանը հրաժարական ներկայացնելու որոշման մասին երեկ հայտնած վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշել է, որ կնախընտրեր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական քայլերը թողնել հաջորդ վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG