Մատչելիության հղումներ

ՀՔԱՎ հայտարարությունը՝ Շահեն Հարությունյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ 


Շահեն Հարությունյան, արխիվ

Շահեն Հարությունյան, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) հայտարարություն է տարածել Գյումրիում Շահեն Հարությունյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հունիսի 25-ին Գյումրի քաղաքում, Հռոմի Պապի այցելության օրը, Հայաստանի ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Շահենը գնացել էր Գյումրի՝ մասնակցելու Հռոմի Պապին դիմավորելու և հնարավորության դեպքում նրան հանձնելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների մասին հայտարարության տեքստը՝ նպատակ ունենալով նրա ուշադրությունը գրավել Հայաստանում քաղաքական բանտարկյալների խնդրին։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները, գերազանցելով իրենց լիազորությունները, խախտելով օրենքի բոլոր նորմերը, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հանել նրան Գյումրի քաղաքից դուրս՝ տեղափոխելով Երևան», - ասված է հայտարարությունում։

ՀՔԱՎ-ն պահանջում է գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայությունից և Հատուկ քննչական ծառայությունից անհապաղ միջոցներ կիրառել՝ «ազատելու Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից, հարուցել քրեական գործ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և այդ հանցագործությունը կատարած այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, ապահովել Շահեն Հարությունյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքի վերականգնումն ու իրացումը իր նախընտրած եղանակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG