Մատչելիության հղումներ

Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապն, ավարտելով պատարագը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ պապամոբիլով շրջեց հրապարակով, շփվեց մարդկանց հետ և ուղևորվեց Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կուսաստան։

Պապը կլինի նաև Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցում և կվերադառնա Երևան։

Երևանի Հանրապետության հրապարակում այսօր երեկոյան կկատարվի Էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի։

XS
SM
MD
LG