Մատչելիության հղումներ

logo-print

Շահեն Հարությունյան. «Ստիպողաբար նստացրեցին մեքենան, բերում են Երևան»


Շահեն Հարությունյան, արխիվ

Շահեն Հարությունյան, արխիվ

«Նոյեմբերի 5-ի» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Շարությունյանն «Ազատության»-ը հեռախոսով տեղեկացրեց, որ քիչ առաջ քաղաքացիական հագուստով անձինք Գյումրիի Շահումյանի փողոցից իրեն բռնի ուժով նստեցրել են սպիտակ «Ինֆինիտի» և տեղափոխում են Երևան։

​Շահենն ասաց, որ երեկ էր ժամանել Գյումրի՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառը Հռոմի Պապին փոխանցելու նպատակով։ Նա, սակայն, նշեց, որ իրեն բռնելուց հետո են պաստառի մասին ոստիկաններն իմացել։ «Անիմաստ տեղը բռնեցին», - ասաց Շահեն Հարությունյանը։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG