Մատչելիության հղումներ

Գյումրիի Վարդանանց հրապարակում Պապը Լատինական ծեսով մատուցում է Սուրբ Պատարագ։ Պատարագին հրավիրված են շուրջ 25 հազար հավատացյալներ՝ Հայաստանից ու արտերկրից։

Նշենք, որ Հայաստանի ամենամեծ կաթողիկե համայնքը գտնվում է Շիրակի մարզում։ Անցյալ տարի Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե «Սրբոց Նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցին։

Գյումրին Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկն է, և Ֆրանցիսկոսը, ով հայտնի է որպես չքավորների պապ, նպատակահարմար է գտնել պատարագը մատուցել հենց Գյումրիում։

Պատարագի ավարտից հետո Հռոմի Պապը պապամոբիլով կշրջի Գյումրիի հրապարակում, կայցելի «Տիրամայր Հայաստան» կուսաստան, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, այնուհետև կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցի, որով էլ կավարտի այցը Գյումրի։

XS
SM
MD
LG