Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հունիսի լույս 25-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG