Մատչելիության հղումներ

Հունիսի 27-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ հունիսի 27-ին` ժամը 12-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին այսօր հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք՝ արտահերթ նստաշրջանի օրակարգի 21 հարցերի թվում փոփոխությունները և լրացումներն են Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

XS
SM
MD
LG