Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին:

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, այս պահի դրությամբ Սեֆիլյանը ենթարկվել է բժշկական զննության: «Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից», - ասված է հաղորդագրությունում:

«Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, ձերբակալվել է հունիսի 20-ին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

Հունիսի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սեֆիլյանին։


XS
SM
MD
LG