Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհին Պապը հեռագիր է հղել Իտալիայի նախագահին


Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլա

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլա

Դեպի Հայաստան թռիչքի ընթացքում, ավանդույթի համաձայն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլային:

Վատիկանի ռադիոյի հաղորդագրության համաձայն՝ հեռագրում ասված է․ - «Մինչ պատրաստվում եմ Հայաստան Առաքելական այցելություն կատարելու, մխրճվելու համար այդ ժողովրդի հինավուրց իմաստության մեջ, նրանց հաստատելու իրենց հավատքին մեջ, ինչպես նաև աջակցելու նրանց ի գործ դրած որևէ ջանքին՝ խաղաղությանը և համերաշխությանն ի սպաս, պարո՛ն Նախագահ, Ձեզ և Իտալիայի համայն ժողովուրդին եմ ուղղում սիրալիր ողջույններս, քաջալերում եմ Իտալիայի ժողովրդին՝ կանգուն մնալու զորակցության առաջնակարգ գծին վրա, նայելով ապագային, հույսով ու վստահությամբ»։

XS
SM
MD
LG