Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ նվիրված ԶՈւ կիրառման արդյունավետությանը


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի վարչությունների ու առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:

Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ և տրվել հանձնարարականներ, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG