Մատչելիության հղումներ

Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով Daily Mirror պարբերականին, քիչ առաջ հաղորդեց, որ «Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբը Դորթմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի՝ 40 միլիոն եվրոյի (28 միլիոն բրիտանական ֆունտ) գործարքը:

Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017 թվականին: Մխիթարյանը վերջերս մի քանի առիթներով նկատել է տվել, որ կցանկանար խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Հայազգի աստղին ձեռք բերելու ցանկություն էին հայտնել նաև անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և իտալական «Յուվենտուս»-ը:

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համարվում է անցյալ տարվա մրցաշրջանում «Բորուսիա»-ի և ընդհանրապես Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

XS
SM
MD
LG