Մատչելիության հղումներ

Պապի այցի հետ կապված՝ կդադարեցվի երթևեկությունը Երևանի, Գյումրիի և Էջմիածնի առանձին փողոցներում


Պապի այցի կապակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում կառուցվող բեմահարթակը, 20-ը հունիսի, 2016թ․

Պապի այցի կապակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում կառուցվող բեմահարթակը, 20-ը հունիսի, 2016թ․

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակում կազմակերպվող արարողությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում, հաղորդում է Ոստիկանությունը:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, Երևանում վաղը ժամը 18-ից և շաբաթ օրը ժամը 9-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները, Գյումրիում վաղը ժամը 10-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ը փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները, Էջմիածնում կիրակի օրը ժամը 7.30-ից փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները:

XS
SM
MD
LG