Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում պայմանավորվածություններ է ձեռք բերել


ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հունիսի 21-23-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկ պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Աշխատանքային այցի շրջանակում «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ հանդիպման արդյունքում Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-15-ը անցկացնելու վերաբերյալ: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG