Մատչելիության հղումներ

Մոսկվայում ակնկալվում է Պուտինի և Նուլանդի հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում ակնկալվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է լինելու նաև Պուտինի՝ Ուկրաինայի և Աբխազիայի հարցերով խորհրդական Վլադիսլավ Սուրկովը:

Երեկ պետքարտուղարի տեղակալը Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ: Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և Վիկտորիա Նուլանդի հանդիպմանը քննարկվել են ուկրաինական բարեփոխումներին և Մինսկի համաձայնությունների իրականացմանն առնչվող հարցեր:

XS
SM
MD
LG