Մատչելիության հղումներ

Եվրո-2016. Խմբային մրցաշարն ավարտվեց


Դրվագ Հունգարիա - Պորտուգալիա հանդիպումից, 22-ը հունիսի, 2016թ.

Դրվագ Հունգարիա - Պորտուգալիա հանդիպումից, 22-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային մրցաշարն ավարտվեց։

Չորեքշաբթի երեկոյան վերջին հանդիպումները կայացան E և F խմբերում։ E խմբի առաջատար Իտալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին, Բելգիան նույն հաշվով հաղթեց Շվեդիային, F խմբում Իսլանդիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Ավստրիայի հավաքականի նկատմամբ, Հունգարիա - Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

E խմբում առաջին տեղը 6 միավորով գրավեց Իտալիան, նույնքան միավորով երկրորդ տեղում է Բելգիան, Իռլանդիան 4 միավորով երրորդն է և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Շվեդիան 1 միավորով վերջին տեղում է և լքում է առաջնությունը։

F խմբում 5-ական միավորով առաջին երկու հորիզոնականներում են Հունգարիան և Իսլանդիան, Պորտուգալիան 3 միավորով երրորդն է և նույնպես հանդես կգա 1/8-ում, Ավստրիան 1 միավորով եզրափակում է աղյուսակը և հրաժեշտ կտա մրցաշարին։

Արդեն հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը՝ Շվեյցարիա - Լեհաստան, Ուելս - Հյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա - Պորտուգալիա, Ֆրանսիա - Իռլանդիա, Գերմանիա - Սլովակիա, Հունգարիա - Բելգիա, Իտալիա - Իսպանիա և Անգլիա - Իսլանդիա, հանդիպումները կանցկացվեն հունիսի 25-27-ը։

XS
SM
MD
LG