Մատչելիության հղումներ

Դատարանն «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու որոշումը կայացրեց միջնորդությունը ավելի քան 5 ժամ քննելուց հետո:

«Մենք դա գնահատում ենք որպես քաղաքական որոշում: Կալանքի հիմքեր ըստ էության չկան», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը փոխանցեց, որ դատարանը մերժեց նաև գրավի դիմաց Սեֆիլյանին ազատ արձակելու միջնորդությունը:

«Գրավը անհասկանալի պատճառով մերժվեց: Փաստաբանը նշեց, որ եթե բավարար չէ, կարող են բարձրացնել գրավի չափը: Ակնհայտ էր, որ դատարանը ընդհանրապես չանդրադարձավ գրավին: Քննիչը մերժեց գրավը առանց բացատրության», - ասաց Տիգրան Հայրապետյանը:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին՝ նրա շահերի պաշտպանը նշեց․ - «Սեֆիլյանը որևիցե ձևով չէր մասնակցում [դատավարությանը]: Նա հայտարարել է, որ այս ամենը բեմադրություն է, և չի ուզում դեր վերցնել այս բեմադրությունում: Հարցեր չէր տալիս, հարցերի չէր պատասխանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG