Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործը քննող դատարանի մոտից երկու հոգու բերման են ենթարկել


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի դատարանի մոտից ոստիկանություն բերման ենթարկվեցին «Հայ կանանց շարժում» միավորման երկու ակտիվիստներ՝ Սյուզան Սիմոնյանը և Անուշ Կարապետյանը: Նրանք սպասում էին ժիրայր Սեֆիլյանին տեղափոխող մեքենային, փակելով մեքենաների՝ դեպի դատարան տանող ճանապարհը:

Սեֆիլյանին կալանավորելու մասին միջնորդության քննությունը դատարոնում այս պահին դեռ շարունակվում է: Նրա շահերի պաշտպան Արա Զաքարյանը մոտ 2 ժամ առաջ հայտարարել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Սեֆիլյանի կալանքի միջնորդությունը քննող դատավորին այն հիմքով, որ այդ դատավորը, Զաքարյանի խոսքով, օրեր առաջ մեկ այլ անձի կալանքի ենթարկելու մասին միանգամայն անհիմն որոշում էր կայացրել:

Շարունակությունը՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG