Մատչելիության հղումներ

Այս շաբաթ իր աշխատանքն ավարտում է 6-րդ գումարման Պետական դուման


Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Պետական դումայում: 22-ը հունիսի, 2016 թ․

Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Պետական դումայում: 22-ը հունիսի, 2016 թ․

Այդ առիթով Պետդումայում ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի ելույթին նախորդել է լռության րոպեն՝ հարգանքի տուրք մատուցելու Պուտինի ձևակերպմամբ՝ «սովետական ժողովրդի հերոսական պայքարին»․ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, ոտնահարելով դրանից երկու տարի առաջ կնքված Ռիբենտրոպ - Մոլոտով հայտնի պայմանագիրը, լայնածավալ հարձակում սկսեց ԽՍՀՄ-ի վրա:

Պուտինը «պատմական» է անվանել 6-րդ գումարման Պետական դումայի աշխատանքը, քանի որ դրա օրոք են Ղրիմը և Սևաստոպոլը վերամիավորվել Ռուսաստանի հետ:

Ելույթում երկրի նախագահն անդրադարձել է նաև սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախ հայտարարել է, որ դրանք կկայանան սեպտեմբերի 18-ին՝ խառը համակարգով, և հավելել է․ - «Կարևորն այդ գործընթացում ընտրողներն են և նրանց վստահությունը: Ես համոզված եմ, որ կայունությունն ու վստահությունը երկրի զարգացման հիմնական գրավականներն են»:

Վլադիմիր Պուտինն այսօր ևս կոշտ հայտարարություններ հնչեցրեց ՆԱՏՕ-ի հասցեին․ - «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ագրեսիվ գործունեությունն արդեն մեր սահմանների մոտ: Այս պայմաններում մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրի պաշտպանության հետ կապված հարցերին»:

XS
SM
MD
LG