Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Կոստանյանն առնչություն չունի Ստեփանավանում կառուցապատմանը


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի դատախազությունն այսօր արձագանքել է Ստեփանավան քաղաքի զբոսայգիներից մեկում կառուցապատման մասին «Ազատության» երեկվա հրապարակմանը՝ հերքելով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առնչությունը:

Դատախազության գրությունում ասված է հետևյալը․

«Ձեր կայքում առկա «Ստեփանավանի զբոսայգիներից մեկում առանձնատուն է կառուցվում» հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ Գ. Կոստանյանը որևէ առնչություն չունի նշված տարածքի և դրա կառուցապատման հետ:

Կառուցապատման հետ կապված բոլոր հարցերը բացառապես սեփականատիրոջ, հողի օտարման և կառուցապատման թույլտվության համար պատասխանատու անձանց ու գերատեսչությունների իրավունքների ու պարտականությունների տիրույթում է, և տարածքի սեփականատիրոջ՝ Գ. Կոստանյանի բարեկամը լինելու հանգամանքն այս գործընթացի հետ որևէ կապ չունի: Հետևաբար, խնդրում ենք զերծ մնալ Գ. Կոստանյանին այդ գործընթացի «մասնակիցը» դարձնելու անհիմն փորձերից, առավել ևս, երբ հենց մամուլում հրապարակված է փաստը, որ նշված տարածքում հողերի օտարումը սկսվել է 11 տարի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG