Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ առանց մանրամասների:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում քննարկել էին հակամարտության լուծումն ու համատեղ հայտարարություն ընդունել՝ համաձայնելով շարունակել բանակցություններն ու ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը շփման գծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG