Մատչելիության հղումներ

Մարտական հերթապահություն իրականացրածին ուսվարձի փոխհատուցում է տրվել ՄԻՊ-ի միջամտությամբ


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ` զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:

ՄԻՊ-ի աշխատակազմի հաղորդմամբ, քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ որդին, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, որի ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն:

Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն, չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող: Դիմումի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաև ռեկտորատի նիստում:

Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG