Մատչելիության հղումներ

Ռուս աթլետները պատրաստվում են բողոքարկել ՄՕԿ-ի արգելքը


Ելենա Իսինբաևան մարզումների ժամանակ, 20-ը հունիսի, 2016թ․
Ելենա Իսինբաևան մարզումների ժամանակ, 20-ը հունիսի, 2016թ․

Ձողացատկի օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան հայտնել է, որ կառաջնորդի ռուսաստանցի աթլետների՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցության արգելքի բողոքարկման ալիքը։

Երեկ Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացրեց, որ ռուս աթլետներին թույլ չի տրվի մասնակցել այս տարվա օգոստոսին կայանալիք Օլիմպիադային, քանի դեռ նրանք չեն ապացուցել, որ չեն գործածել խթանիչներ։

Իսինբաևան, պնդելով, որ ինքն արգելված նյութեր չի օգտագործում, հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, կկարողանա հանդես գալ ռուսական դրոշի ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG