Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում հանրաքվեից առաջ տեղի ունեցավ BBC-ի «Մեծ բանավեճը»


Մեծ Բրիտանիա - Եվրամիությունում մնալու կողմնակիցների ակցիան Լոնդոնի կենտրոնում, 19-ը հունիսի, 2016թ․

Մեծ Բրիտանիա - Եվրամիությունում մնալու կողմնակիցների ակցիան Լոնդոնի կենտրոնում, 19-ը հունիսի, 2016թ․

Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեի նախընտրական արշավի վերջին օրը Մեծ Բրիտանիայում կայացել է հեռուստատեսային գլխավոր բանավեճը։

BBC-ի «Մեծ բանավեճը» տևել է մոտ երկու ժամ, որի ընթացքում անդրադարձ է եղել միգրացիոն, տնտեսական և ինքնիշխանության հարցերի։

Շոտլանդական պահպանողականների (տորիների) առաջնորդ Ռութ Դևիդսոնը մեղադրում էր բրիտանական խորհրդարանի անդամ, պատմաբան և լրագրող Բորիս Ջոնսոնին ԵՄ-ից հեռանալու որոշումը պաշտպանելիս ստեր ասելու մեջ։

Եվրամիությունից հեռանալու կամ Միության կազմում մնալու հարցով քվեարկությունը Միացյալ Թագավարությունում տեղի է ունենալու այս հինգշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG