Մատչելիության հղումներ

Առաջնագծի երկու ուղղություններում հրադադարը խախտվել է հրաձգային զենքերից


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների: Նշված հատվածներում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG