Մատչելիության հղումներ

ԱՀՀ-ն Վաշինգտոնում կփոխանցի ԼՂ պաշտպանության նախարարի նկատառումները


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը երեկ ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Էնթոնի Բարսամյանին և Համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն Պաշտպանության բանակի զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ:

ԱՀՀ-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում:

Քննարկվել են նաև երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցեր, նշվել է բանակի ու ԱՀՀ-ի միջև կապերի հետագա խորացման անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG