Մատչելիության հղումներ

Դեսպան. Վիեննայում շարունակվում են աշխատանքները վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ Վիեննայում շարունակվում են աշխատանքները շփման գծի երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

«Վստահության մեխանիզմների ձևավորումն առանցքային և կարևոր հարց է։ ԵԱՀԿ-ն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ», - ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Շարպանտիեն չի չբացառել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը։

Երեկ Սանկտ Պետերբուրգում Պուտին - Սարգսյան - Ալիև հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում ընդգծել են շփման գծում հրադադարի պահպանման կարևորությունը։

«Վերջին շրջանում շփման գծում հանգիստ է, հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ միջադեպերի ուսումնասիրությամբ զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը։

Լավրովը կառուցողական է գնահատել պետերբուրգյան եռակողմ հանդիպումը․ - «Այն ցույց տվեց, որ մենք կարող ենք լրացուցիչ ազդակ հաղորդել բանակցային գործընթացին։ Մենք քննարկել ենք այդ ուղղությամբ մեր հետագա քայլերը։ Կարևոր էր նաև, որ այս բանակցության եզրափակիչ հատվածում հրավիրված էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG