Մատչելիության հղումներ

Միայն 2015-ին 65.3 միլիոն մարդ է տեղահանվել


Փախստականներ Գերմանիայում, հունվար, 2016թ․

Փախստականներ Գերմանիայում, հունվար, 2016թ․

Միայն անցած տարի 65․3 միլիոն մարդ տեղահանվել է հակամարտությունների պատճառով: Երեկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հրապարակել է տարեկան զեկույցը, համաձայն որի՝ 2015 թվականին արձանագրվել է տեղահանված անձանց ամենամեծ թիվը:

2014-ին տեղահանվածների թիվը հասնում էր 60 միլիոնի, և նշվում էր, որ դա ամենավատ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն այս տարի անգամ այդ ռեկորդը գերազանցվեց:

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ ամեն րոպե աշխարհում հակամարտության պատճառով իր տունը թողնում է 24 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG