Մատչելիության հղումներ

Եվրո-2016. Ուելսը և Անգլիան՝ 1/8-ում, Ռուսաստանը լքում է առաջնությունը


Ուելսի հավաքականը գրավում է Ռուսաստանի թիմի դարպասը, Թուլուզ, 20-ը հունիսի, 2016թ.
Ուելսի հավաքականը գրավում է Ռուսաստանի թիմի դարպասը, Թուլուզ, 20-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում երկուշաբթի երեկոյան կայացան վերջին՝ երրորդ փուլի հանդիպումները B խմբի մրցաշարում։ Ուելսի հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմի նկատմամբ, Անգլիայի և Սլովակիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Ուելսը 6 միավորով առաջին տեղը գրավեց խմբում, Անգլիան 5 միավորով երկրորդն է, Սլովակիան 4 միավորով՝ երրորդը, և Ռուսաստանը 1 միավորով եզրափակում է աղյուսակը։ Ըստ այդմ, Ուելսը և Անգլիան անցան 1/8 եզրափակիչ, Ռուսաստանը լքում է մրցաշարը, Սլովակիան դեռ պահպանում է 1/8-ում հանդես գալու հնարավորությունը։

Հիշեցնենք՝ 1/8 եզրափակիչում հանդես գալու իրավունք արդեն նվաճել էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները։

Երեքշաբթի օրը վերջին հանդիպումները կկայանան C և D խմբերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG